211652_close_icon
views-count26364 դիտում article-date 12:40 31-10-2021

«Պար պսակի». Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը համատեղ երգի տեսահոլովակն են ներկայացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սոնա Ռուբենյանը և Վահագ Ռաշը ներկայացրել են  համատեղ տեսահոլովակ «Պար պսակի» երգի հիման վրա, որի հեղինակը Պարգև  Տեր-Պողոսյանն է: Սոնայի հետ համագործակցության, երգի և տեսահոլովակի ստեղծման պատմությունը ներկայացնելով՝  Վահագ Ռաշը նշեց.

«2015-ին որոշեցի Միսաք Մեծարենցի բառերով գրված «Համբույրի Մը Մեջ» երգը ներկայացնել դուետով, որի երաժշտության հեղինակը հայրս է։ Իմ լավ ընկերներից մեկն առաջարկեց Սոնայի հետ կատարել, խոսեցինք, պայմանավորվեցինք նրա հետ և երգը կյանքի կոչեցինք։ Այն շատ սիրվեց. հավանողներից մեկը քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանն էր: 

Լսելով այդ երգը՝ նա հիշել էր շատերի կողմից մի մոռացված երգ, որը հետագայում ներկայացվեց որպես «Պար Պսակի» երգ։ Այն Անահիտ Բախշյանի ընտանիքի խորհրդանիշն էր դարձել մինչև կյանքի կոչելը։

Նրանց բոլոր միջոցառումները անցել էին այս երգի ուղեկցությամբ։ Լսելով մեզ՝ նա հասկացել էր, որ երգին կարելի է նոր շունչ հաղորդել ու առաջարկեց ինձ և Սոնային կատարել այն։

Լսեցինք,  շատ հավանեցինք և կյանքի կոչեցինք։ 2016 թվականին տեղի ունեցավ պրեմիերան։

5 տարում երգը բավական սիրվեց և դարձավ շատերի հարսանեկան արարողության մի մասնիկը։ Երգի շնորհիվ նաև գտանք հեղինակին և նրա ընտանքի հետ նույնպես բարեկամացանք։ 

2021 թվականի ամռանը Անահիտ Բախշյանը նորից առաջարկով զանգահարեց և հայտնեց, որ ցանկանում են տեսահոլովակ ներկայացնել։ Նրա ընտանիքի` քույրերի և եղբոր հովանավորությամբ ստեղծվեց այս գեղեցիկ հոլովակը, որն է՛լ ավելի գեղեցկացրեց ու ամբողջացրեց երգը»:

Երգի հեղինակ Պարգև  Տեր-Պողոսյանի աղջիկը՝ Գեղարփին, տեսնելով կատարումը եւ տեսահոլովակը՝ հիացմունքի խոսքեր է հղել.

«Այնքան հաճելի, այնքան գեղեցիկ, եթերային, թափանցիկ էր, , որ լսում ես ու չես հագենում. կարծես երգը դեռ շարունակվում է գլխումդ, լուռ ընկղմվում ես անուրջների մեջ, կեցցեք: Խորին շնորհակալություններս պրեմիերային շունչ ու հոգի տվող մասնակիցներին: Սիրելի Տիկին Անահիտ, ինչքան երախտապարտ եմ Ձեզ. Հայրս շատ էր ուզում և միակ երազանքն էր իր երգերը տպագրվեն և մատուցվեն, լսելի դառնան»:

Հեղինակի մյուս դուստրը` Ազնիվը և Անահիտ Բախշյանի ԱՄՆ-ում բնակվող քույրը` Հեղինեն, ներկա էին երգի պրեմիերային:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր