211652_close_icon
views-count1196 դիտում article-date 11:16 30-10-2021

ԱՄՆ-ն մտադիր է G20-ում քննարկել համաշխարհային էներգետիկ շուկաների հավասարակշռության հարցը

Հռոմում G20-ի գագաթնաժողովի ժամանակ Միացյալ Նահանգները մտադիր են էներգառեսուրսների սպառող եւ մատակարար պետությունների հետ քննարկել համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության հարցը, սակայն այդ քննարկումներից քանակական արդյունք պետք չէ սպասել։

Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը G20-ի գագաթնաժողովի առաջին օրվան նվիրված լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ։

«Կարեւոր է, որպեսզի համաշխարհային էներգետիկ շուկաներում առաջարկը համապատասխանի համաշխարհային պահանջարկին: Էներգակիրների համաշխարհային շուկաներում պահանջարկը գործնականում վերադարձել է մինչհամաճարակային մակարդակին, իսկ համաշխարհային առաջարկը չի վերադարձել»,- ասել է նա։ Ճեպազրույցի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր