211652_close_icon
views-count76703 դիտում article-date 09:33 29-10-2021

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության «սև բերետները» Արարատի մարզում հատուկ օպերացիա են իրականացրել ու այն սկսեցին հսկայական խաչի մոտից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել Արարատի մարզում։ 

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզի տարածքային բաժինների ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետ ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերել են մեծ թվով օրինախախտ վարորդների։ Հայտնաբերվել են կեղծ համարանիշներով ավտոմեքենաներ, թմրանյութեր, զենք-զինամթերք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ «ռեյդեր» «սև բերետների» կողմից հանրապետությունում շարունակվելու են, ու ոստիկանությունը անակնկալ մեկնելու է մարզեր։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր