211652_close_icon
views-count1950 դիտում article-date 23:32 28-10-2021

Չավին մեկնաբանել է «Բարսան» գլխավորելու լուրերը

«Ալ-Սադի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է այն լուրերը, որ նա կարող է գլխավորել «Բարսելոնան»:
 
«Հիմա ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա այստեղ՝ «Ալ-Սադում»: Ես այլ բան չեմ կարող ասել:
 
Մեզ բարդ հանդիպումներ են սպասվում: Հուսով ենք մնալ անպարտելի՝ աղյուսակի գագաթին: Բոլոր խաղերն էլ բարդ են», ասել է «Բարսայի» լեգենդը:
 
Նշվում է, որ «Ալ-Սադը» գերհագեցած գրաֆիկի պատճառով նախատեսում է Չավիին պահել մինչև նոյեմբերի 3-ը:

Նմանատիպ նյութեր