211652_close_icon
views-count1122 դիտում article-date 21:02 28-10-2021

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին

Հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կապեցկուն և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Միխալ Սոբառնային (նստավայրը` ք. Թբիլիսի):  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Շնորհավորելով փոխգնդապետ Միխալ Սոբառնային նշանակման կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Հանդիպման ընթացքում Արշակ Կարապետյանն ու դեսպան Կապեցկին քննարկել են պաշտպանական ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր