211652_close_icon
views-count1479 դիտում article-date 18:14 28-10-2021

Սերխի Բարխուանը՝ «Բարսելոնայի» նոր մարզիչ

Կատալոնական «Բարսելոնա»-ն նոր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Սերխի Բարխուանն է: Նա թիմի ֆուտբոլիստներին կներկայացվի կայանալիք մարզմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից: Նման որոշում կայացվել է թիմի՝ «Ռայո Վալյեկանո»-ից կրած պարտությունից (0:1) հետո:

Կումանն արդեն իսկ հրաժեշտ է տվել ֆուտբոլիստներին և ակումբի ղեկավարությանը: Ռոնալդ Կումանը «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել էր 2020 թվականի օգոստոսին: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնա»-ն 10 խաղից հետո միայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում:

Նմանատիպ նյութեր