211652_close_icon
views-count19743 դիտում article-date 14:07 28-10-2021

Գեղարքունիքի մարզում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. yelaket.am

Այսօր Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել, հայտնում է yelaket.am-ը։

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: Նրա խոսքով՝ սկզբում խոսքը 1 զինծառայողի մասին էր, հետո պարզ դարձավ, որ նրանք կարծես թե 4-ն են:

«Զինծառայողների թվի մասով հստակ տեղեկություն այս պահին չունեմ։

Զինծառայողները ստացել են վնասվածքներ, բայց ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Տեղափոխվել են հոսպիտալ»,-ասաց համայնքապետը: 

Նմանատիպ նյութեր