211652_close_icon
views-count1233 դիտում article-date 18:28 28-10-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 01.40-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.15-ին, Երևանի Աճեմյան փողոցում կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել 39-ամյա վարորդին, ապա բախվել կայանված «Տոյոտա» և «Դոջ» մեքենաների. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21.05-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Գետափ-Մարտունի ճանապարհի 19,3-րդ կմ-ին «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենան բախվել է հուշարձանին, ինչի հետևանքով մասնակի վնասվել է հուշարձանի պատվանդանը, իսկ 49-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր