211652_close_icon
views-count2692 դիտում article-date 23:01 26-10-2021

Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն:

Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա:

Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված թարմ ցուցակի համաձայն՝ Հայաստանից բացի, D ցուցակի երկրների շարքից հեռացվել են նաև Ալբանիան, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն: Բոլոր այս երկրներն այժմ ներառվել են E ցուցակում, ինչը նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիներին կթույլատրվի Իտալիա մուտք գործել միայն խիստ կարևոր նպատակներով` համաճարակաբանական կանոնների խիստ պահպանմամբ։

 

Նմանատիպ նյութեր