1999 դիտում
21:05 26-10-2021
Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու. Պետական Կամերային երաժշտական թատրոնը փակվում է
Պետական Կամերային երաժշտական թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հայտարարություն, որում ասվում է, որ թատրոնը փակվում է․
Հայտարարությունը՝ ստորև․
«Սիրելի հանդիսատես,
Մեր թատրոնի շենքում այլևս ներկայացումներ չենք խաղալու:
Գործունեության 33 տարիների ընթացքում մեր թատրոնն ունեցել է բազում նվաճումներ, մեծ պրեմիերաներ, հյուրախաղեր և ,ամենակարևորը, վայելել է հանդիսատեսի մեծ սերն ու համակրանքը:
Մենք Ձեր և Ձեր փոքրիկների կյանքի մի մասն էինք, իսկ դուք մեր... և այսօր մենք փակվում ենք:
ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի № 1472-Ա որոշման համաձայն «Պետական կամերային երաժշտական թատրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվում է և միանում է «Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ին:
Թատրոնի շենքի տարածքը փոխանցվում է սիմֆոնիկ նվագախմբին, որպես փորձասենյակ:
Վստահ ենք, որ մեր թատրոնի տաղանդաշատ երիտասարդ դերասաններին դեռ կտեսնեք մեծ բեմերում:
Մենք Ձեզ շատ սիրում ենք։
Շնորհակալ ենք մեր կողքին լինելու համար»։

Նմանատիպ նյութեր
2108 դիտում
12:44 12-11-2018
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 1 ընտրատարածքում
2193 դիտում
23:56 18-04-2021
Հռիփսիմե Առաքելյան. Արդեն 15 օր է, որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը
1223 դիտում
17:00 06-09-2022
Վերանորոգվում են «Մհեր Մկրտչյան» թատրոնը, Պատանի հանդիսատեսի թատրոնը, Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցը
Այս բաժնից
334 դիտում
12:24 24-04-2024
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ