211652_close_icon
views-count1259 դիտում article-date 14:50 26-10-2021

Անցած շաբաթ պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքները, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 18-ց 25-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշերի, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերով, 27-ը ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 200-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Բացի այդ, պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 23 անձի և հայտնաբերել են 1 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր