211652_close_icon
views-count2935 դիտում article-date 23:42 25-10-2021

Ծննդավայրում՝ 80 տարի անց․ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացավ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Եղիշ Հովհաննիսյանի վերահուղարկավորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացավ Հայրենական մեծ պատերազմի մասնակից Եղիշ Հովհաննիսյանի վերահուղարկավորությունը։

Արարողությունը կայացավ Հայրենական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ։ 
 
Եղիշ Հովհաննիսյանը անհայտ կորած էր համարվում 1942թ-ից։  2020թ. Ռուսասատում Մեծ Հայրենական պատերազմում անհայտ կորած մարտիկների եղբայրական գերեզմանների հայտնաբերմամբ զբաղվող որոնողական խմբերի աշխատանքի արդյունքում Սևաստոպոլում հայտնաբերվել էր Եղիշ Հովհաննիսյանի մետաղական մեդալիոնն ու անձնական իրերը, ինչը թույլ էր տվել պարզել հավանական մահվան տարածքը: 
 
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ բոլոր իրերը տեղափոխվել են Հայաստան։ Սևաստոպոլից բերված հողը՝ հավանական մահվան վայրից, հուղարկավորվեց մարտիկի ծննդավայրում։
 
Արարողության սկզբում հնչեցին Հայաստանի և Ռուսաստանի հիմները, որոնք կատարում էին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության սահմանապահ վարչության նվագախումը։  Արարողությունը վարում էր Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի «Մենք Հաղթանակի ժառանգներն ենք» երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը։
 
«Մեզ համար անչափ կարևոր է, որ կարողացանք մարտիկի անձնական իրերը  վերադարձնել հայրենի հող՝ ծննդավայր: Կարևորում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մեծ գործը, հիշում և հպարտանում ենք հերոսներով, որոնք կերտել են Մեծ Հաղթանակը։  Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ հավերժացվել է նրանց սխրագործությունը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
 
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը կարևորեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությունը, որը մեծ նշանակություն ունի Եղիշե Հովհաննիսյանի հարազատների համար:
 
«Մենք պարտավոր ենք հիշել բոլոր այն հերոսներին, որոնք մասնակցել են Մեծ Հայրենական պատերազմին, փոխանցելով սերունդներին գիտելիքներ նրանց կատարած սխրագործությունների մասին», - նշեց մարզպետը։
  
Թալինում վերահուղարկավորության արարողությանը ներկա էին նշեց Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը, Մայր Հայաստան թանգարանի տնօրեն Կարեն Մելիք-Թանգյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայության սահմանապահ վարչության և ՀՀ Պաշտպանության նախարարության  ներկայացուցիչներ։
 
 
 «Պատերազմը խաղ չէ, արյուն է, մահեր, բայց մեր ազգը կարողացավ հաղթահարել այդ ամենը: Մեզ հաջողվեց ազատել ոչ միայն մեր երկիրը, այլև բոլոր արևմտյան երկրները ֆաշիստական ​​լծից»,-նշեց Հայրենական մեծ պատերազմի վետերան, Խորհրդային Հայաստանի վաստակավոր մանկավարժ, ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի կանանց խորհրդի նախագահ Ռոզալյա Աբգարյանը:

Հուղարկավորման արարողությունից հետո մասնակիցները այցելեցին Երևանում «Մայր Հայաստան» ռազմական թանգարան։ «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը թանգարանին փոխանցեց մարտիկի մետաղական մեդալիոնն ու անձնական իրերը, որոնք իրենց տեղը կգտնեն թանգարանի պատմական հավաքածուի մեջ։ 

Հովհաննիսյան Եղիշ Գևորգի, ծնվել է 1907թ. Թալինի շրջանի Վերին Թալին գյուղում։ 1941թ. օգոստոսի 25-ին զորակոչվել է Թալինի  տարածքային զինկոմիսարիատ։ Ծառայել է` 388-րդ հրաձգային դիվիզիայի 778-րդ հրաձգային գնդում։ Մարտիկի ավագ եղբայրը՝ Սերգո Հովհաննիսյանը 1946 թ․ փորձ էր արել  գտնել եղբորը կամ մահվան վայրը, սակայն չէր հաջողվել: 



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր