211652_close_icon
views-count8431 դիտում article-date 18:08 25-10-2021

Այս պահին որոշ ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին թույլ ձյուն է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
 

Նմանատիպ նյութեր