211652_close_icon
views-count43991 դիտում article-date 17:37 25-10-2021

Մի բան հստակ է` որ օրը Ռուս զինվորը գնաց Հայաստանից, նույն օր յաթաղանը ձեռքին թուրքն է գալու. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Պատերազմից հետո Սիսիանում եւ Գորիսում տեղակայվել են Ռուսական զորամասեր, Սիսիանի երկնքում ամեն օր պտտվում են Ռուսական ռազմական ուղղաթիռներ, Սիսիանը շրջապատող 2 հսկաների` Իշխանասարի եւ Աղոթարանի վրա գտնվող ազերիներին ցույց տալու համար, որ Սյունիքը այլեւս պաշտպանված է Ռուսաստանի զինված ուժերի կողմից, այնպես ինչպես Հայ֊թուրքական սահմաններն են 30 տարի պաշտպանում Ռուսաստանի սահմանապահ զորքերը։

Իսկ ինչ-որ անձինք Սյունիքը պաշտպանող երկրի նախագահի, Սյունիքի դարպասների մոտ տեղադրված նկարի վրա իրենց 《շնորհակալության》խոսքն են գրել եւ քարերով խփել են նկարին։

Հուսով եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ը օպերատիվ կերպով կգտնի վանդալիզմը կատարողներին եւ կպատժի։

Մի բան հստակ է` որ օրը Ռուս զինվորը գնաց Հայաստանից, նույն օր յաթաղանը ձեռքին թուրքն է գալու։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր