211652_close_icon
views-count25173 դիտում article-date 17:26 25-10-2021

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320-ն ու Kia-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում  ճակատ-ճակատի բախվել են  Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնակասն վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել  վթարի հարևանությամբ  գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն են գործել Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆի  Դիլանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  . հետաքննական խումբը բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ  Հ. Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի վայրում  ու տեղում պարեկներ Գևորգ Զոհրաբյանն ու Արփի Սաֆարյանը  ուժեղացված ծառայություն են կատարում և հետիոտներին անվտանգ տեղափոխում են մայթից մայթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր