211652_close_icon
views-count95568 դիտում article-date 21:24 24-10-2021

Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Շիրակի և Լոռու մարզերում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում:
 
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:
 
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ, իսկ ուժգնությունը եղել է 5 բալ:

Քիչ առաջ ԱԻՆ մամլո խոսնակ Աննա Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
 
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում` 4 բալ, Լոռու մարզի Վանաձոր և Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալ ուժգնությամբ:
 

Նմանատիպ նյութեր