211652_close_icon
views-count43647 դիտում article-date 10:40 23-10-2021

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը, օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-դ վաշտի կրտսեր պարեկ Բարսեղյանից, ով հայտնել է, որ Արտաշատի խճուղու սկզբնամասում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Տեղում ուժեղացված ծառայության են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն ավտոմեքենաները չկայանեն և խոչընդոտ չհանդիսանան հրշեջների համար։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ ավտոմեքենան վարելիս է եղել Լենդրուշ Մանուկյանը։ 

Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, պարզ կլինի ԱԻՆ-ում նշանակված փորձաքննությունից հետո։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր