Արգիշտի Քյարամյանն, այնուամենայնիվ, հանդիպել է զոհված եւ անհետ կորածների հարազատներին. aravot.am
aravot.am-ը գրում է. Զոհված եւ անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր հավաքվել էին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առջեւ:
Նրանք պահանջում էին Արցախյան պատերազմում անհասկանալի պայմաններում իրենց զավակների եւ հարազատների զոհվելու եւ անհայտ ճակատագրի արժանանալու համար պատժել բոլոր մեղավորներին:
Ըստ նրանց, նախնական պայմանավորվածություն է եղել ժամը 11:00-ին հանդիպել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն տեղեկացվել են, որ հանդիպումն այսօր չի կայանա, քանի որ նա զբաղված է կառավարությունում:
Հարազատներին հրավիրել էին ներս, սակայն վերջինները մերժել էին առանց Քյարամյանի մասնակցության հանդիպման առաջարկը: «Մենք ուզում ենք, որ այս կառույցի ղեկավարն էլ տեսնի, թե այս կառույցում ինչ է կատարվում: Եթե մինչեւ օրս տեղյակ չէ, մենք ուզում ենք նրա աչքերը բացել: Թեեւ չենք կարծում, թե ինքը այդքան էլ տեղյակ չէ:
Ուղղակի չգիտենք, թե ում հրամաններն են կատարում: Իրենք պետք է անուններ տան, թե ովքեր չեն ուզում, որ բացահայտվեն այս գործերը եւ խանգարում են: Իսկ եթե չեն ուզում բացահայտել, մենք կբացահայտենք: Գիտենք մեղավորներին, թե ովքեր են: Մեկ առ մեկ կգնանք հասցեներով, ու պատիժները կլինեն ավելի դաժան, քան իրենց տրվելիք պատիժները կլինեն»,- լրատվամիջոցներին ասել էր հարազատներից մեկը:
Մանրամասներն՝ այստեղ