211652_close_icon
views-count5603 դիտում article-date 23:14 21-10-2021

«Սահմանին իրավիճակի կարգավորումն առանց ՌԴ-ի հնարավոր չէ. Հայաստանը և Ադրբեջանը կարող են հարցը լուծել խորհրդային քարտեզների հիման վրա, սակայն գործընթացը փոխզիջումներ է պահանջում». Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են լուծել սահմանի հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում, գրում է Tert.am-ը:

«Այժմ ամենակարևորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության ոչինչ հնարավոր չէ անել: Այստեղ նույնիսկ մեզ, թերևս, ուրիշ ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից ու Ռուսաստանից։

Ինչո՞ւ: Այստեղ շատ պարզ, պրագմատիկ բաներ կան։ Այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների սահմանը խորհրդային շրջանում: Այնտեղ բաներ կան, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին էլ», - ասել է Պուտինը:

Նմանատիպ նյութեր