211652_close_icon
views-count65474 դիտում article-date 18:13 21-10-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզի պալիգոնում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:  Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել  երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ ժողովրդին հայտնի Մուրացանի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:

Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:

 Ըստ նախնական տեղեկությունների՝  նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:
 
Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր