211652_close_icon
views-count1566 դիտում article-date 17:42 21-10-2021

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Հունաստանի մայրաքաղաք Աթենքում մասնակցում է Եվրոպական խորհրդարանների նախագահների երկօրյա խորհրդաժողովին, որին մասնակցում են 47 երկրի պատվիրակներ:

Այս ձեւաչափով խորհրդաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ: Համաժողովը մեկնարկել է հոկտեմբերի 21-ին՝ հանդիսավոր նիստով: Լիագումար նիստի բացման արարողության բանախոսներն են եղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը, Հունաստանի խորհրդարանի նախագահը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: <<Covid-19 հանրային առողջության ճգնաժամի առջեւ կանգնած ժողովրդավարություններ. փորձի փոխանակում, ճանապարհ դեպի առաջ>>

խորագիրը կրող պանելային ձեւաչափի քննարկումներն ուղղված են եղել համավարակի առաջացրած ճգնաժամի հաղթահարմանը: Խորհրդաժողովի առաջին թեմայի շրջանակում շեշտադրվել է համավարակի պայմաններում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից արտակարգ միջոցների ձեռնարկումը, որոնք արվել են բացառապես հանրային առողջապահական նպատակներով:

Այս իմաստով ծավալուն քննարկվել են մարդու իրավունքների սահմանափակմանն առնչվող որոշ դրույթներ: Հարցուպատասխանի առանցքում են եղել ԵԽԽՎ-ի ընթացակարգային կանոնները՝ համաձայն որոնց սանիտարական սահմանափակումների պայմաններում աշխատանքներն ընթանում են հեռավար, այլընտրանքային եղանակներով: Քննարկման դիտակետում է եղել նաեւ ազգային խորհրդարանների կողմից համավարակի պայմաններում քաղաքացիների հետ երկխոսությունն ապահովելու լավագույն փորձի վերհանումը: Խորհրդաժողովին տարբեր երկրների խորհրդարանների նախագահները հիմնականում ներկայացրել են համավարակի պայմաններում օրենսդիր մարմինների բնականոն աշխատանքի ապահովման փորձը:

 

Նմանատիպ նյութեր