211652_close_icon
views-count1300 դիտում article-date 10:01 20-10-2021

Մեդալի երկու կողմը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը երեկ առաջին անգամ այցելել էր խորհրդարան։ Նրան շենքին ծանոթացնում էր սյունեցի մեկ այլ պատգամավոր` Վահե Հակոբյանը։ Նորեկը շտապում էր եւ խոստացավ առաջիկայում զրուցել մեզ հետ, սակայն Հակոբյանից համառոտ մեկնաբանություն ստացանք Գորիսի ընտրությունների վերաբերյալ:

«Գորիսի ընտրություններին ունեցանք հաղթանակ, որովհետեւ բացակայում էին բանակը, շրջիկ խմբերը, ապօրինի անձնագրերը։ Իսկ Առուշանյանն այսօր ցույց տվեց Գորիսի իրական պատկերը, այն է՝ իշխանությունն իրականում չունի 20-22 տոկոսից ավել քվե»,- ասաց Հակոբյանը։

Հիշեցրինք, որ Սյունիքում հունիսի 20-ին ՔՊ-ն ավելի քան 50 տոկոս ձայն էր ստացել։ «Լավ, հիմա որ ասում են` Գորիսում մեզ չէին սիրում, բայց Առուշանյանին սիրում են, իսկ Գյումրիի մասի՞ն ինչ կասեք։ Ես որքան տեղեկացված եմ, Բալասանյանն ԱՄՆ-ում է գտնվում, բայց իշխանությունը պարտվեց, չէ՞»։ Փաշինյանն ակտիվ չէր, գուցե դա՞ էր ՔՊ-ի պարտության պատճառը։ «Բայց պատվիրակներ էր, չէ՞, ուղարկել... Դա էլ մեդալի մյուս կողմն է, դա նշանակում է, որ առանց Նիկոլ այստեղ 71 ուսապարկ է նստած։ Կա մի հատ Նիկոլ, եւ կան ֆոն ապահովողներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր