211652_close_icon
views-count1071 դիտում article-date 18:24 19-10-2021

Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների Ռազմական համալսարանում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հայորդիների՝ հոկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում անցկացվել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում։
















ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։

Միջոցառման ընթացքում Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի տեսակոնֆերանսի սրահը և լսարաններից մեկն անվանակոչվել են Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացած սպաներ, «Մարտական խաչ» շքանշանի ասպետներ, գնդապետ Արթուր Սարգսյանի և փոխգնդապետ Արման Դրմեյանի անուններով։

Նմանատիպ նյութեր