211652_close_icon
views-count33344 դիտում article-date 18:50 18-10-2021

Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում մեկ ամսից ավելի է, ծնողները երեխաներին մանկապարտեզ ու դպրոց են տանում ահը սրտներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ  սեպտեմբերի 1-ից սկսած իրենք հայտնվել են անելանելի վիճակում:

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի  հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ինչ-որ կազմակերպություն մրցությով  (տենդեր) շահել է,  ինչի արդյունքում գյուղի Երևանյան փողոցում սկսվեցին նոր կոյուղատարերի տեղադրման աշխատանքներ:

Սեպտեմբերի  1-ից սկսվեցին այդ աշխատանքները:  Ողջ գյուղով ուրախացել էինք, որ վերջապես գյուղը կունենա կանոնավոր կոյուղատարեր:

Տրակտորիստն ու բանվորները թասիբով լծվել էին աշխատանքների կատարմանը, պարտաճանաչ կատարում էին իրենց աշխատանքը:

Արդեն մեկ ամիս է, էդ մարդկանց կատարած աշխատանքի դիմաց տենդեր շահող ընկերությունը  աշխատավարձ չի տվել ու մարդիկ հայտնվել են «քցվածի»  դերում:

Հիմա գյուղի Երևանյան փողոցը դարձել է մի իսկական պատուհաս: Հսկայական փոսերը լուրջ վտանգ են իրենցից ներկայացնում, իսկ ուժեղ քամու ժամանակ էլ փոշին լցվում է մարդկանց տները:

Մի քանի անգամ դիմել ենք Կոտայքի մարզպետարան, սակայն արժանացել ենք արհամարհանքի: Մարզպետարանի ոչ մի չինովնիկ չի բարեհաճում գոնե մի անգամ այցելեն այստեղ ու տեսնեն, թե ինչ բարձիթողի վիճակ է տիրում:

Այս ճանապարհով երեխաներին ամեն առավոտ մանկապարտեզ ու դպրոց են ուղեկցում 200-ից ավելի տների բնակիչներ:

Նույնիսկ մի քանի դեպքեր են  եղել, երբ մարդ է վատացել, իսկ շտապօգնության բժիշկները,  որ օպերատիվ էկել են գյուղ էդ անտեր փորած հատվածով  30-40 րոպե է տևել մինչև հասել են կանչի վայր:

Ասում են՝ տենդեր շահողի անունը Արթուր է, նույնիսկ չգիտենք էլ ինչ կազմակերպություն է, ովքեր են: Եթե նախկինում նման աշխատանքներ էին կատարվում, ապա այդ կազմակերպությունը ցուցանակներ էր տեղադրում, որի վրա գրված էր լինում՝ երբ են սկսվել շինարարական աշխատանքները և երբ են ավարտվելու:

Շինարարական աշխատանքների ժամանակ էլ տեղադրվում էին նախազգուշացնող ցուցանակներ, գիշերային ժամերի համար էլ լուսավորության հատուկ սարքեր:
Բայց էստեղ լրիվ աջափսանդալային վիճակ է:

Ուզում ենք հավատալ, որ գոնե հիմա Կոտայքի մարզպետարանը հետամուտ կլինի և խնդիրը կարճ ժամանակում կլուծեն, հակառակ դեպքում՝  հեսա որ անձրևն ու ձյունը  սկսվի, ավելի է բարդանալու վիճակը»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր