211652_close_icon
views-count6731 դիտում article-date 17:27 18-10-2021

Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն իր համար ընդունելի չէր․ Խաչատուր Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 24news

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն էլ իր համար ընդունելի չէր, 24news.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ փաստաբանները զբաղվում էին օրենքի հնարավոր փոփոխությամբ, սակայն վրա հասած համավարակն ու պատերազմը խանգարել են այն իրականացնել։ «Վանո Սիրադեղյանի որոշումն է եղել (չվերադառնալը-խմբ.)։

Օրենքը թույլ չէր տալիս, որ ուղղակի Վանո Սիրադեղյանը գար, օրենքն ասում էր, որ Վանո Սիրադեղյանը 72 ժամ պետք է ձերբակալվեր։ Կարծում եմ, որ այդ տարբերակն այնքան էլ ընդունելի չի եղել Սիրադեղյանի համար», – նշել է նա։

Ըստ Սուքիասյանի, իշխանության հետ կապված խնդիր չկար, կար խնդիր՝ դատական համակարգի հետ։ «Ափսոսում եմ։ Վանո Սիրադեղյանը շատ խորը մտքի տեր, շատ տաղանդավոր, շատ խորը պատկերացումներով մարդ էր։ Այսօր շատ արդիական են իր ասածները», – ասել է Սուքիասյանը։ Նա նաև նշել է, թե տեղյակ չէ՝ արդյոք իշխանությունները քննարկո՞ւմ են Սիրադեղյանին Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորելու հարցը, ինչպես պահանջել էր «Հայ ազգային կոնգրեսը»։

Մանրամասներն՝ այստեղ
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր