211652_close_icon
views-count44713 դիտում article-date 22:13 17-10-2021

Երևանում ռուսական համարանիշներով Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
 
Ժամը 18:50-ի սահմաններում, Լևոն Պողոսյանը՝ իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել տղա հետիոտնի:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Որոշ ժամանակ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց:
 
Օպերատիվորեն ժամանել է Աարտակարգ իրավիճակների Փրկարար ծառայության թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Վրաերթի ենթարկվածին և վարորդին հրշեջ-փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
 
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
 
Դեպքի վայրում սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել պարեկներ Ռազմիկ Լալայանն ու Գագիկ Հարությունյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն դեպքի վայրում:
 
Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
 
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:
 
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր