2158 դիտում
11:34 17-10-2021
Արթուր Վանեցյանն ու Տիգրան Աբրահամյանը ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ քննարկել են Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Արցախի ժողովրդավարական» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանին, «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանին: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգության, սոցիալական պաշտպանության ապահովմանը, ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ընդդիմադիր գործիչները ընդգծել են, որ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի: Հաշվի առնելով ՀՀ և ԱՀ անվտանգային մարտահրավերներին իշխանությունների ոչ համարժեք վարքագիծը, կողմերը պայմանավորվել են խորացնել ընդդիմադիր խմբակցությունների միջև առկա համագործակցությունը հերթական ոչ հայանպաստ օրակարգերի և պայմանավորվածությունների խափանման նպատակով:
ՀՀ և ԱՀ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները կշարունակեն միջխորհրդարանական և այլ հարթակներում քննարկումները Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման, գերիների և այլ պահվող անձանց հայրենիք վերադարձնելու, վերջին պատերազմի հետևանքով տուժածների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրներին լուծումներ տալու շուրջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6294 դիտում
22:51 10-08-2018
Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանն քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
1147 դիտում
18:54 15-03-2023
Արարատ Միրզոյանը Բրազիլիայի դեսպանի հետ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր է քննարկել
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը