211652_close_icon
views-count2798 դիտում article-date 15:56 16-10-2021

Արցախի ՊԲ-ն հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները:

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  "պաշարված"  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր