211652_close_icon
views-count2662 դիտում article-date 15:25 16-10-2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Շենգավիթ  վարչական  շրջանով ուղևորափոխադրում կատարողների  աշխատանքը: 

ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով մշտադիտարկել են 107 տրանսպորտային միջոց:

Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ: 

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով: 

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Նմանատիպ նյութեր