211652_close_icon
views-count1893 դիտում article-date 23:40 15-10-2021

Կլոպը՝ արաբների կողմից «Նյուքասլը» ձեռք բերելու մասին. Մարդու իրավունքների հետ կապված մտահոգություններ կան

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է սաուդյան արաբների կողմից «Նյուքասլի» ձեռքբերումը:
 
«Ես այդ առթիվ սպասում էի ԱՊԼ-ի ղեկավար Ռիչարդ Մասթերսի կամ մեկ այլ պաշտոնյայի պաշտոնական հայտարարությունը, քանի որ ակնհայտ խնդիր կա մարդու իրավունքների հետ կապված: Բայց դա տեղի չունեցավ:
 
Դա նշանակում է, որ նոր գերհզոր ուժ է հայտնվել: Ամեն ինչ չէ, որ կարելի է փողով գնել, բայց ժամանակի ընթացքում նրանք բավական գումար կունենա, որպեսզի որոշումներ կայացնեն: ԱՊԼ-ն էլ մտածեց. լավ, եկեք փորձենք:
 
Հիմա կա երրորդ ակումբը, որը պատկանում է ինչ-որ երկրի», ասել է գերմանացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր