211652_close_icon
views-count2041 դիտում article-date 18:16 15-10-2021

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանին

Sputnik Արմենիան գրում է.  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։

Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 15-ին շարունակում է քննել Քոչարյանի և մյուսների գործի (սահմանադրական կարգի տապալման գործի) կարճման դեմ բերված բողոքները։

Պաշտպանն ընդգծեց, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը` արդար։

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։ Մի մարդ, որն ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք»,- նշեց Ալումյանը։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր