211652_close_icon
views-count4507 դիտում article-date 17:44 15-10-2021

Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Նմանատիպ նյութեր