211652_close_icon
views-count2009 դիտում article-date 21:54 15-10-2021

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նարեկ Պետրոսյանի և Կարեն Պետրոսյանի՝ «Տիեզերքի էվոլյուցիա» խորագիրը կրող ցուցահանդեսը

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Նարեկ Պետրոսյանի և Կարեն Պետրոսյանի՝ «Տիեզերքի էվոլյուցիա» խորագիրը կրող ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվեն հեղինակների հետաքրքիր և ինքնատիպ լուծումներով ձեռքի աշխատանքները (քանդակներ, արձաններ և այլն):

Կարեն Պետրոսյան ծնվել է 1963թ. Երևանում. 1988 թվականից մինչ օրս զբաղվում է քանդակագործությամբ։

Նարեկ Պետրոսյան ծնվել է 1992թ․Երևանում. 2008 թվականից հոր՝ Կարեն Պետրոսյանի հետ զբաղվում է քանդակագործությամբ:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 22-ը
Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր