211652_close_icon
views-count1000 դիտում article-date 17:28 15-10-2021

ՀայՓոստը գործարկել է իր չատբոտը Viberմեսինջերում

ՀայՓոստը հայտարարում է Viber մեսինջերում իր չատբոտի գործարկման մասին: Այն նպատակ ունիբարելավել հաճախորդների սպասարկման որակը, ավտոմատացնել մի շարք գործընթացներ և հաճախորդներին տրամադրել ավելի մեծ հնարավորություններ և հարմարավետությունՀայՓոստի ծառայություններից օգտվելիս: 
 
ՀայՓոստիչատբոտում հաճախորդները կարող են օգտվել բազմաթիվ օգտակար գործառույթներից՝ հաշվարկել առաքման արժեքը, տեսնել տարբեր ծառայությունների սակագները, հետևել փաթեթի կարգավիճակին և կապվել օպերատորի հետ, ինչը զգալիորեն խնայում է ժամանակը և թույլ է տալիս առցանց ծառայություններ ստանալ հաճախորդի համար հարմար պահին: Չատբոտում կարելի է նաև տեղեկատվություն ստանալ ընթացիկ թափուր աշխատատեղերի և ծանրոցներ ուղարկելու սահմանափակումների մասին: ՀայՓոստիչատբոտը հասանելի է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:
 
ՀայՓոստի Պրոդուկտների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար Գրիգոր Բաղդագուլյանըշնորհակալություն հայտնեցViberմեսինջերի գործընկերներին և նշեց,- «ՀայՓոստը մշտապես բարելավում և հաճախորդի կարիքների հիման վրա է կառուցում իր ծառայությունները: Viber-ի հետ այս համագործակցությունը թվային լուծումներով սպասարկման ևս մեկ հնարավորություն է մեր հաճախորդների համար: Այսուհետ ՀայՓոստի հաճախորդները կարող են ստանալ ակնթարթային սպասարկում մեր պրոֆեսիոնալ օպերատորների կողմից նաև Viberմեսինջերով»:
 
Նշենք, որ Viber-ը Հայաստանում ամենատարածված մեսինջեր հարթակներից է, ուստի համագործակցության արդյունքով ՀայՓոստի հաճախորդների ավելի մեծ սպեկտոր կկարողանա սպասարկվել թվային լուծումներով:
ՀայՓոստը շարունակում է զարգացնել թվային ուղիներով սպասարկման և ինքնասպասարկման հնարավորությունները՝ ընտրելով հաճախորդների համար ավելի հարմար և հասանելի կապի միջոցներ։ 
 
 
***
Viber-ը զանգերի և հաղորդագրությունների փոխանցման ծրագիր է, որը թույլ է տալիս մարդկանց լինել կապի մեջ որտեղ էլ որ լինեն: Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր են անում, խմբային չատերում զրուցում, շփվում են իրենց նախընտրած բրենդների և հայտնիների հետ, և հետևում են թարմացումներին: Մենք երաշխավորում ենք մեր հավելվածի օգտվողներին հաղորդակցության ազատությունն ու անվտանգությունը: Viber- ը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատար Rakuten Inc.- ի մասն է: Հավելվածը հանդես է գալիս որպես «Barcelona» ֆուտբոլային ակումբի պաշտոնական մեսինջերը և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի զանգերի և հաղորդագրությունների պաշտոնական հավելվածը: 
 
***
«ՀայՓոստ»փակ բաժնետիրական ընկերությունըՀայաստանիՀանրապետությանփոստայինկապիազգայինօպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ»ՓԲԸ-նդարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ»ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի գրեթե 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:
 
 

Նմանատիպ նյութեր