211652_close_icon
views-count4427 դիտում article-date 16:34 15-10-2021

Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Րոպեներ առաջ Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Այս մասին տեղեկանում ենք «Առուշ Առուշանյան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ այդ որոշումը կայացրել է դատավոր Բորիս Բախշիյանը։

Հիշեցնենք, որ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) եւ ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Այդ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ, նրանց թվում է նաեւ Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր