211652_close_icon
views-count1940 դիտում article-date 14:59 15-10-2021

«3 հաղորդում ենք ներկայացրել` Ռուբեն Մելիքյանի, Սեյրան Օհանյանի եւ Էդուարդ Շարմազանովի հետ կապված». Արսեն Բաբայան.Aravot.am

Հոկտեմբերի 14-ին դատախազությունից ՀՀ քր. դատ. օր. 180-181 հոդվածի կարգով նյութեր նախապատրաստելու համար Շենգավիթի ոստիկանության բաժինը ստացել է «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանի դիմումը` հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազին, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 23-ին հարցազրույց է տվել News.am լրատվական կայքին, որի տեսանյութը հրապարակված է Յութուբում, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում «ugo chaves» եւ «Գրիգորի Գրիգորեւ» օգտատերերն անպարկեշտ եղանակով վիրավորել են Էդուարդ Շարմազանովին: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Ամարաս» փորձագիտական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը նշեց, որ «Ամարաս» փորձագիտական կենտրոնով այդ մասին արդեն հայտարարություն տվել են, նաեւ հրապարակել բոլոր հաղորդումները: «Գաղափարը հետեւյալն է, որ 137 պրիմ 1 հոդվածի մշտադիտարկում ենք իրականացնում, որպեսզի հասկանանք, թե ինչքանով է դա գործում եւ ինչքանով է ծառայելու նպատակին: Այսինքն, մշտադիտարկման ընթացքում մենք նայում ենք, թե ընդհանրապես ինչ վարույթներ կան, նաեւ ինքներս ենք վարույթ նախաձեռնում: Մենք կոնկրետ դեպքով դիմում ենք եւ ասում, որ գտնում ենք` այստեղ կա հանցագործություն այդ հոդվածով, որպեսզի կարողանանք հետեւել, թե ինչ է կատարվում»,-հավելեց նա:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։​

Նմանատիպ նյութեր