1148 դիտում
15:42 15-10-2021
Դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների անցկացման վերաբերյալ:
Համաձայն հրամանի` ԿԳՄՍ նախարարության անձնակազմի կառավարման վարչությունը դպրոցի տնօրենի պաշտոնի հավակնորդների փաստաթղթերը կընդունի 2021 թ. հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն (բացի շաբաթ և կիրակի օրերից):
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում:
Նշենք, որ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննություններին կարող են մասնակցել ԿԳՄՍ նախարաության կողմից երաշխավորված կազմակերպությունների վերապատրաստման դասընթացներին մասնակցած և համապատասխան վկայական ունեցող անձինք:

Նմանատիպ նյութեր
4309 դիտում
09:50 27-05-2016
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդների թիվն ավելանում է. նոր անուն է հնչում. «Առավոտ»
Այս բաժնից
2254 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում
925 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1342 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան