211652_close_icon
views-count5353 դիտում article-date 12:14 15-10-2021

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ․ «Առուշ Առուշանյան» դաշինք

Առուշ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Առուշ Առուշանյան» դաշինքը:

Հայտարարությունում ասվում է. «Առուշ Առուշանյանի դեմ տեղեկատվական արշավը շարունակվում է: Որոշ լրատվամիջոցներ գրում են, թե իբր ընտրվելու պարագայում Առուշանյանը կմնա անազատության մեջ: Ստիպված ենք հերթական անգամ հիասթափեցնել ապատեղեկատվություն տարածողներին:

Այն, որ Առուշանյանը շատ շուտով լինելու է ազատության մեջ՝ կհամոզվեք բոլորդ: Ասվածի ապացույցը Սիսիանի համայնքապետի և Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանի խափանման միջոցը փոխելու և նրանց գրավի դիմաց ազատելու դատարանի որոշումներն են:

Երեկ արդեն հայտարարել ենք, որ հաջորդը լինելու է Առուշ Առուշանյանը և այդ օրը շատ մոտ է:

Մեր համակիրներին և գորիսեցիներին ևս մեկ անգամ հորդորում ենք չտրվել  սադրանքներին, մասնակցել ընտրություններին և աներկբա քվեարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին:

Հաղթանակը շատ մոտ է: Միևնույն է՝ միասին կհաղթենք»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր