211652_close_icon
views-count3084 դիտում article-date 22:04 14-10-2021

Արցախի ՊԲ-ն հերքել է հայկական անօդաչուներ առգրավելու մասին Ադրբեջանի պնդումը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:

Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ:

Նմանատիպ նյութեր