211652_close_icon
views-count1648 դիտում article-date 19:28 14-10-2021

Գորիսի փոխքաղաքապետը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ պաշտպան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին Tert.am–ին հայտնեց Հովսեփյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:

Նա նշեց, որ հիմա աշխատում են գումարը հայթայթելու ուղղությամբ և դատարանի սահմանած գրավի չափը անմարդկային շատ համարեց։ «Հինգ անչափահաս երեխա ունեցողից 30 միլիոն դրամ գրավ են ուզում»,–ասաց նա;

Հիշեցնենք, որ Մենուա Հովսեփյանը օգոստոստի 18–ին դատարանի որոշմամբ կալանավորվել էր երկու ամսով։

Նմանատիպ նյութեր