211652_close_icon
views-count1354 դիտում article-date 11:08 14-10-2021

Կորոնավիրուսի 1589 նոր դեպք. կա 29 մահ

Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5675-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր