211652_close_icon
views-count3350 դիտում article-date 10:25 14-10-2021

Արսեն Սաֆարյանն առաջին անգամ խոսել է պատերազմի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. yn.am

Սեպտեմբերի 27-ին լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին։ Երգիչ Արսեն Սաֆարյանը պատերազմից մեկ տարի անց էլ հիշում է 2020թ․ սեպտեմբերի 27-ի իր ապրումներն ու զգացողությունները։ Երբ հայտարարվել է, որ պատերազմ է սկսվել, նրա հետ կապ է հաստատել իր ծառայած զորամասի գնդապետն ու հայտնել, որ 108 կամավորներով գնում են Արցախ, գրում է NY.am-ը։

«Ասացին՝ մեզ հե՞տ ես, թե՞ ոչ, ասացի՝ իհարկե, ձեզ հետ եմ։ Հետո եղբայրս իմացավ, որ պիտի գնամ, ինքն էլ միացավ, քանի որ չէր ուզում ինձ մենակ թողնել։ Սկզբում գնացինք Ստեփանակերտ, այնուհետեւ՝ Մատաղիս․ Արցախի հյուսիսում էինք։ Այս պատերազմը բոլորովին ուրիշ պատերազմ էր, որովհետեւ թշնամին ուներ մեծ առավելություն նաեւ օդում։ Իսկ դա տպավորություն էր ստեղծում, որ թիկունք չկա, ու թշնամին էլ հենց մեր գլխավերեւում է։ Իմ զգացողությունը կտրուկ փոխվեց այն ժամանակ, երբ առաջին անգամ ընկանք հրետակոծության տակ՝ մեքենաների մեջ էինք, ու մեզ իրականում փրկեց ճիշտ կանգառի (ռելիեֆի իմաստով) հրամանը»,- պատմում է Արսեն Սաֆարյանն ու ընդգծում, որ հրամկազմն իր պրոֆեսիոնալ հրամաններով ապահովել է, որ առավելագույնս քիչ վիրավորներ ունենան։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր