211652_close_icon
views-count1625 դիտում article-date 11:32 13-10-2021

Վարչապետը Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Մխիթար Մաթևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր