28955 դիտում
09:56 12-10-2021
Պարտադիր թեստավորման պահանջը կարող է դառնալ ամսական 3 անգամ՝ 10 օրը մեկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կորոնավարակից մահերի աճը եւ պատվաստումների ոչ բավարար քանակը կարող է ստիպել իշխանություններին անցնել ավելի կտրուկ քայլերի: Մեզ տեղեկություններ են հասնում այն մասին, որ պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը կարող է դառնալ 10 օր, այսինքն՝ ամսական 3 անգամ: Սա նշանակում է, որ եթե մինչ այժմ չպատվաստված քաղաքացիները հույս ունեին, որ 14-օրը մեկ թեստ հանձնելով՝ կարող են խուսափել պատվաստումից, ապա հիմա ստիպված կլինեն ամեն 10 օրը մեկ թեստ հանձնել։
Պարտադիր թեստավորում չանող աշխատակիցների ու նրանց գործատուների համար նախատեսված են խոշոր տուգանքներ, մի քանի անգամ կրկնվելու դեպքում նաեւ քրեական հետապնդում կարող է իրականացվել:
Մեր ճշտող հարցին՝ ինչպես են վերահսկելու նման մասշտաբների տեղեկությունները, մեզ փոխանցեցին, որ օգնելու են նաեւ ուժային կառույցները, որոնք գործի կդնեն նաեւ իրենց տեխնիկական միջոցները: Մեզ հավաստիացրին, որ իրավական որեւէ խնդիր լինել չի կարող, քանզի վարակված լինելու եւ վարակ տարածելու հանրային վտանգավորությունը պարտավորեցնում է պետությանը կտրուկ քայլերի գնալ:
Դիվանագիտական խողովակներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ մի շարք արեւմտյան երկրներ հասկացնել են տալիս, որ իրենց կառավարությունները պատրաստվում են սեւ ցուցակներ գցել այն երկրներին, որոնց իշխանությունները չեն կարողանում ապահովել պատվաստումների որոշակի տոկոս, իսկ սեւ ցուցակ կոչվածը կարող է լինել մուտքերի արգելք, ֆինանսական ու տնտեսական այլ բնույթի սահմանափակումներ:
Օր օրի տարածվող համավարակը իշխանություններին փաստացի կանգնեցրել է խնդրի առաջ։ Մի կողմից՝ մահացությունների թիվն ու բուժման կարիք ունեցող մեծ թվով քաղաքացիները, մյուս կողմից՝ փակ սահմանների վտանգը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2133 դիտում
09:37 07-10-2021
Ի՞նչ պետք է անի հեռավար աշխատողը․ պարտադիր թեստավորման պահանջը տարածվո՞ւմ է նրանց վրա․ «Փաստ»
1393 դիտում
16:04 16-10-2021
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
4336 դիտում
17:29 05-05-2020
Թեստավորման նոր եղանակը կարող է իսկական հեղափոխություն դառնալ
Այս բաժնից
2203 դիտում
16:29 13-01-2025
Հանցավորության դեմ պայքարի և օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն
2053 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9148 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am