64311 դիտում
22:56 11-10-2021
Երևանում՝ Ազատության 12/4 հասցեում, բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Երևանում՝ Ն. Սուրենյան՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ազատության 12/4 հասցեի բակում էին հավաքվել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված բազմաթիվ լեգենդ դարձած հերոսների հարազատներ, ընկերներ, այդ թվում՝ զինակից, մշակույթի և արվեստի գործիչներ, անհատ քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայրում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած անմահ հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին նվիրված հուշաքարի բացման արարողություն:
Խաչքարը իրենից ներկայացնում է մի ամբողջ պատմություն: Խաչի միջից դու տեսնում ես հայոց հավերժական բիբլիական Արարատը, դու տեսնում ես Հայաստանի վերածնունդ Մայր Հայաստան հուշակոթողը և զինվորը, ով աղոթքով իր ձայնն է բարձրացնում առ Աստված, որպեսզի բոլորն իմանան, որ այս բոլոր առյուծ տղերքը մարտիրոսվել են: Նրանց առյուծածին մայրերը պետք է հպարտ լինեն, որ իրենց զինվոր բալեքը չեն պարտվել 44-օրյա պատերազմում, նրանք անառիկ են պահել Արցախ աշխարհը, իսկ պատմությունը սպիտակով սևի վրա հետագայում կգրի, թե ով է դավադիր ձևի ծախել Արցախը: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր հերոսներով, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն մեր այսօրվա կյանքի:
Միջոցառումից առաջ Արաբկիրի հոգևոր դասի կողմից օծվեց հուշաքարը և հնչեցվեց Տերունական աղոթք, ապա սիրված հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը ներկայացրեց հուշարձանի պատմությունը, այն ինչ է իրենից խորհրդանշում, որից հետո Կոմիտասի ստեղծագործությամբ դաշնամուրային կատարմամբ հանդես եկավ Արամ Ավետյանը, որից հետո կենդանի երգով հանդես եկան Դավիթ Ամալյանը, Արամ MP3-ն, Շուշան Պետրոսյանը, այնուհետև մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին:
Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում:
Սամվելն ընտանիքի առաջնեկն էր, ունի մեկ քույր: Սովորել է Երևանի հ.128 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել Երևանի հ.29 ավագ դպրոցում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, այդ իսկ պատճառով 2016 թվականին ընդունվեց Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին` անվճար: Որոշեց շարունակել ուսումը և 2020 թվականին, ավարտելով համալսարանը, զորակոչվեց բանակ:
Օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին` հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ:
Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի` նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում:
Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել:
Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 470+
470+