211652_close_icon
views-count3311 դիտում article-date 10:16 11-10-2021

Թալիբները հույս ունեն, որ շարժումը մերժած Ռուսաստանը կօգնի վերականգնել Աֆղանստանը

Աֆղանստանի գործող կառավարությունը հուսով է, որ կհամագործակցի տարբեր երկրների հետ, հայտնում է mk.ru կայքը։

Այդ երկրի տեղեկատվության և մշակույթի հարցերով փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդի խոսքով՝ «Թալիբան» շարժումը հույս ունի նաև, որ չնայած այն փաստին, որ մերժված է ՌԴ-ի կողմից, Ռուսաստանը ևս մասնակցություն կունենա Աֆղանստանի վերականգնման գործընթացին, որը վերջին 2 տասնամյակի ընթացքում բավականին տուժել է մարտական գործողությունների հետևանքով։

Վերջինս հավելել է, որ ներկա պահին Աֆղանստանի կառավարությունը փորձում է հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ, առաջին հերթին, դիվանագիտական, առանց որոնց հետագա համագործակցությունն անհնարին կլինի։

Նմանատիպ նյութեր