211652_close_icon
views-count2032 դիտում article-date 20:20 10-10-2021

Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդյունավետ է գնահատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Վրաստանի վարչապետը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին:

Նմանատիպ նյութեր