211652_close_icon
views-count1955 դիտում article-date 18:10 10-10-2021

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում 5 հարկանի շենքի մուտքի փլուզման հնարավոր պատճառ է համարում 1-ին հարկում վերանորոգումը

Վրաստանի ՆԳՆ-ն Բաթումում 5 հարկանի բնակելի շենքի մուտքի փլուզման կապակցությամբ ձերբակալել է 3 մարդու՝ 1-ին հարկում գտնվող բնակարանի սեփականատիրոջը և 2 վարձու աշխատողներին, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սպուտնիկ Գրուզիա»-ն, գերատեսչության տվյալներով, նրանք վերանորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է բազմաբնակարան շենքի մուտքերից մեկի փլուզմանը: Նրանց սպառնում է 2-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։

Բաթումի մայիսի 26-ի փողոցում 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը փլուզվել է հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում: Զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։

Վրաստանի վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 11-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր։

Նմանատիպ նյութեր