211652_close_icon
views-count2265 դիտում article-date 21:06 08-10-2021

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր

Կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։
Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն:

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի,  100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
 
 ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

 
 

Նմանատիպ նյութեր