211652_close_icon
views-count25993 դիտում article-date 21:34 07-10-2021

Արմավիր քաղաքում վրաերթի է ենթարկվել մարզի դատախազի տեղակալի 90-ամյա ազգականը. ՃՈ հետաքննիչի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին,  վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 20-ամյա  Ռաֆիկ Ալեքսանյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանարպետության և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում  վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիր քաղաքի բնակիչ, 90-ամյա Ռիմա Դոլինյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ վարորդի հետ ոստիկանության Արմավիրի բաժնի և ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ռ. Ալեքսանյանը ներկայացել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Ն.Պետրոսյանի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող   հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ռ. Դոլինյանը Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Դոլինյանի ազգականն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր